Posted in Մայրենի

Տարվա իմ եղանակը

Իմ սիրած եղանակը ամառն է: Ամառ բառը լսելիս ես պատկերացնում եմ արձակուրդներ, արև, ձմերուկ, ծով: Ամռանը ես ինձ զգում եմ ազատ և հանգիստ: Իմ ամենասիրած ամառը 2021 թվականինն է: 2021 թվականի ամառը ես գնացել էի Զեփյուռ ճամբար: Այնտեղ մնացի ընդամենը յոթ օր, բայց դրանք ամենալավ օրերն էին ինձ համար: Ճամբարում ես գտա լիքը նոր և լավ ընկերներ: Այդ ամռանը նաև ընտանիքիս հետ գնացի Լոռու մարզ: Լոռու մարզում մենք մնացինք մեկ օր: Հասանք Ստեփանավան և այնտեղ այցելեցինք Դենդրոպարկ։ Ստեփավանում կար զիպլային և էկստրիմ պարկ:  Էկստրիմ պարկում ինձ կապեցին թելին և ես բարձրացա աստիճաններով և տեսա որ, ծառից-ծառ թելեր էին կապած: Ես բռնվեցի թելից և փայտերի վրայով քալյեցի: Ես շատ եմ սիրում ամառը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *