Posted in Հայրենագիտություն

Ամանորը Գերմանիայում

Ամանոր (գերմ.՝ Neujahr), Գերմանիայի օրացուցային տոներից մեկը, նշվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։ Նոր տարվա նախօրեն Գերմանիայում անվանում են Սուրբ Սիլվեստերի օր (գերմ.՝ Silvester, հազվադեպ՝ Sylvester)՝ ի պատիվ քրիստոնեական սրբի, որը մահացել է 335 թվականի դեկտեմբերի 31-ին։

Գերմանիայում Նոր տարին շնորհավորում են մինչև վերջինիս մեկնարկը՝ միմյանց ցանկանալով տոնական օրերին «լավ սահում» (գերմ.՝ Guten Rutsch)։ Rutsch («սահում») բառն առաջացել է Ռոշ Խա-Շանայից (եբրայերեն՝ רֹאשׁ הַשָּׁנָה‎, տառ. «տարվա ղեկավար», «տարվա սկիզբ»)՝ այդ կերպ ցանկանալով միմյանց տարվա լավ սկիզբ։ Նոր տարին դիմավորելուց հետո շնորհավորանքները փոխվում են Frohes Neues!-ի («Երջանիկ Նոր տարի»)։

Քանի որ Գերմանիայի ամենակարևոր ձմեռային տոնը Սուրբ ծնունդն է, որը նշվում է դեկտեմբերի 25-ին, հիմնական նվերները և շնորհավորանքները միմյանց նվիրում են հենց այդ տոնի ժամանակ։ Նոր տարվան ընդունված է նվիրել փոքրիկ մանրուքներ (կամ փոխանակվել դրանցով), որոնք պետք է նոր տարում երջանկություն բերեն. խոզի, քառաթերթ առվույտի, ծխնելույզ մաքրողի, պֆենիգի փոքրիկ հուշանվերներ։

Posted in Մայրենի

ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄԻ. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

1.Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:

Ես անհասկանալի բառ չունեմ։

2.Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:

Սրտիս դատարկ մասը ու՞մ նվիրեցի։

3.Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:

Դու ու՞մ կնվիեիր քո սիրտը։

4. Քո կարծիքով քանի՞ մարդ կտեղավորվի քո սրտի մեջ։Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Այս պատմվածքը սովորեցնում է, որ վատ մարդիկ քո սրտումտեղ չունեն։

Перейти к верхней панели