Posted in Մայրենի

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։- Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։+ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին:- Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է։+ Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր:- Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։+ Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են։-

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։-
Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։+

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։- Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր:- Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև։+ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ:?
Եվ  Մեսրոպը մտածում  է հայկական գրեր ստեղծելու մասին։+

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին։- Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի։-

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ:? Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։- Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։- Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։-

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով:+ Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը:- Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը:-

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը:+

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը:-

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *