Posted in Բնագիտություն

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած

Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը:

Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:

Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:

Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:

ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:

կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Posted in Բնագիտություն

ՋՐՈԼՈՐՏ, ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ․ ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը, որը կոչվում է ջրոլորտ: Ջրոլորտի երեք հիմնական բաղադրիչներն են՝ Համաշխարհային օվկիանոսը, ջուրը, ջրային գոլորշիները մթնոլորտում և ցամաքային ջրերը։

2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:

Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ։

4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:

Ջրի մյուս կարևոր հատկությունը  ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Ջուրը՝ սառույց, կամ գոլորշին հեղուկ դառնալիս, կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին: Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմվում է:

Ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը:

Posted in Բնագիտություն

Լճաշեն

Ուրարտական ժամանակաշրջանում բնակավայրը Իշտիկունի է կոչվել, ավելի ուշ 16-րդ դարում` Պորտակ, մի ժամանակահատված Բոդրոս են անվանել։

Թեև Լճաշենի առաջին անվանումը ուրարտական ժամանակաշրջանին է պատկանում, բայց այստեղ բնակավայր եղել է դեռ նախաուրարտական ժամանակաշրջանում, այդ են վկայում գյուղում պահպանված Կիկլոպյան ամրոցի ավերակները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն։[փա՞ստ] Լճաշենի «ծննդյան վկայականը» Արգիշտիի թողած սեպագիր արձանագրությունն է։

Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը։ Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել։ Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը։ Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են իսլամադավան տարբեր ցեղեր։ Սևանա լճի տարածքը, լինելով Երևանի խանության մաս, Ռուսական կայսրությանն է միացվել 1826-28 թվականների ռուս֊պարսկական պատերազմից արդյունքում, և հայերով վերաբնակեցվել այդ և 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմներից հետո՝ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի պարսկահպատակ գավառներից։ Եկվորները հիմնականում եղել են ՄակուիցԲազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադինից։

Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946 թվականին։

Posted in Բնագիտություն

ԳԱՂԱՓԱՐ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ, ԱՍՏՂԵՐ ԵՎ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչ ենք հասկանում Տիեզերք ասելով:

՝ Tիեզերքն այն ահռելի տարածությունն է, որր լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:

Տիեզերական ինչ մարմիններ գիտես, թվարկիր:

Մոլորակներ,Արեգակ,աստղեր,գալակծիկա

Ինչ է աստղը:

Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից:

Ինչ համաստեղություններ գիտեսն և քանիսն են դրանք:

Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաս­տեղություն՝ գալակտիկաներ:

Ինչպես է կոչվում մեր գալակտիկան: Ինչ հայկական ավանդապատում է կապվում մեր գալակտիկայի անվան հետ:

Ծիր Կաթին

Posted in Բնագիտություն

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Առաջադրանք 1

Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

Մարմիններ Նյութեր
հեռախոս,գրիչ,աթոռ պլաստիկ,մետաղ,ռետին
համակարգիչ,մատիտ,սեղան փայտ,

Առաջադրանք 2

Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:

մետաղ պլաստիկ և կեռամիկա

Առաջադրանք 3

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:

ջերմաչափ սանտիմետր քանոն

Առաձադրանք 4

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերը:

Շուն, կատու, քանոն, սեղան։

Posted in Բնագիտություն

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:

Դրանք են` դիտումները, չափումները և փորձերը։

Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:

Դիտումը ուշադրության կենտրոնացումն է երևույթը ընկալելու համար։

3 Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:

Փորձը դիտումից տարբերվում է նրանով, որ փորձի ժամանակ հնարավորություն կա միջամտելու, իսկ դիտումի ժամանակ հնարավորություն չկա միջամտելու։

4 Նկարագրեք որևէ փորձ։

 

5 Թվարկեք երկարության ժամանակի, զանգվածի չափման միավորները:

Երկարության չափման միավորներ` միլիմետր, սանտիմետր, դեցիմետր, մետր, կիլոմետր։

Ժամանակի չափման միավորներ` վայրկյան, րոպե, ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի, դար։

Զանգվածի չափման միավորներ` գրամ, կիլոգրամ, ցենտներ, տոննա։

Posted in Բնագիտություն

Ինչ է բնությունը. կենդանի և անկենդան բնություն

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

1.Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։

Անձրևը առաջանում է հետևյալ կերպ՝ արևը տաքացնում է ջուրը օվկիանոսում, ծովում, գետում: Ջուրը գոլորշիանում է և բարձրանում է դեպի վեր, քանի որ տաք օդը ավելի թեթև է, քան սառը: Տաք գոլորշին բարձրանում է շատ բարձր, այնտեղ, որտեղ մշտապես ցուրտ է, և երբ այն դիպչում է սառը օդին, ապա վերածվում է ջրի փոքրիկ կաթիլների: Կաթիլները թեթեւ են, և անընդհատ շարժվում են, տաք օդը նետում կաթիլներ վերև իսկ սառը՝ նետում է կաթիլմերը ներքեւ. ի վերջո դրանք միաձուլվում են և դառնում են ամպ։ Ամպի վերին մասում կաթիլները սառչում են, qani w8 այնտեղ շատ ցուրտ է և վերածվում են սառույցների։ Երբ դրանք մեծանում և ծանրանում են, ցած են ընկնում։ Ճանապարհին կաթիլները հալվում են, քանի որ ներքեւի մասում ավելի տաք է և կրկին դառնում են ջրի կաթիլներ, և անձրևի տեսքով ընկնում գետնին:

Անձրևի հետևանքով կրկին լցվում են գետերը, ծովերը և աճում են տարբեր բույսեր։

2. Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:

Կենդանի՝ եղնիկ, ծաղիկներ, ծառ։

Անկենդան՝ լեռ, գետ, քար, ամպ, ձյուն

Posted in Բնագիտություն

Սովորողի անհատական հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը։

Բնագիտություն

2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես:

3.Ինչ ճամփորդությունների ես մասնակցել

  • Քաղաքային (քայլարշավ, թանգարան)
  • Մեկօրյա հայրենագիտական
  • Ճամբար (եռօրյա)

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Օրինակ՝ եթե ես կորել եմ անտառում կարող եմ նայելով շուրջս գտնել հյուսիսը, հարավը, արևելքը և արևմուտքը։

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։

3

6. Ուսումնա-հայրենագիտական արշավներից (մեկօրյա, բազմօրյա, քաղաքային’ թանգարան, քայլարշավ) որը կառանձնացնեիր և ինչու։

Գյումրի եռօրյա ճամբարը քանի, որ շատ ձյուն էր տեղացել և մենք շատ խաղացինք։

Posted in Բնագիտություն

Երկրի օդային հագուստը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Օդը անհրաժեշտ է մարդկանց, կենդանիներին և բույսերին շնչառության համար։ Եթե օդ չլինի, մարդիկ կարող են ապրել մի քանի րոպե։
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
    թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
    Օդը ապակու նման թափանցիկ է, անգույն է և անհոտ։
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվե
    ե
Posted in Բնագիտություն

22.02.2022

Առաջադրանք՝

Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

Ապակի, կավ, պլաստեռին, ոսկի, առծաթ,

Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

մարմին- աթոռ, սեղան,  մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ:

նյութ-փայտ , ոսկի , պղինձ

Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային